Եվրոպական խաղերի մեդալը բոլորի աշխատանքի դրական արդյունքն է. Վահագն Դավթյան
Հայաստանի մարմնամարզության հավաքականի անդամ, Եվրոպական խաղերի փոխչեմպիոն Վահագն Դավթյանի կարծիքով, Խաղերի արծաթե մեդալը ամբողջ թիմի աշխատանքի դրական արդյունքն է:
«Շատ ուրախ և հպարտ եմ, որ մեր ամիսներով կատարած աշխատանքը տվեց իր դրական արդյունքը: Բայց մենք էլ միշտ աշխատելու տեղ ունենք, քանի որ մեր մարզաձևում բացարձակ անթերի վարժություն անելն անհնար է: Սա մեր բոլորի աշխատանքի դրական արդյունքն է»,-լրագրողների հետ զրույցում ասաց մարզիկը:
Մինսկում կայացած երկրորդ Եվրոպական խաղերում Վահագն Դավթյանը մասնակցեց օղակներ վարժության եզրափակիչին և, գրանցելով 14.766 արդյունքը, դարձավ արծաթե մեդալակիր: