Բաժիններ՝

Էրդողանը պարզաբանել է ԿԲ ղեկավարին պաշտոնից հեռացնելու որոշումը

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը պարզաբանել է, թե ինչու է պաշտոնից հեռացրել Կենտրոնական բանկի ղեկավար Մուրաթ Չեթինքայային: Այս մասին տեղեկացնում է թուրքական «Demokrathaber»-ը:

Էրդողանը նշել է. «Նրան բազմաթիվ անգամ ասել ենք, որ անհրաժեշտ է տոկոսադրույքները նվազեցնել: Ասել ենք՝ եթե տոկոսադրույքները նվազեն, գնաճն էլ կնվազի: Սակայն, նա չարեց այն, ինչ անհրաժեշտ էր»:

Օրեր առաջ Թուրքիայի նախագահ Էրդողանը պաշտոնից հեռացրել էր Թուրքիայի Կենտրոնական բանկի ղեկավար Մուրաթ Չեթինքայային:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս