Իսրայելի բանակը ոչնչացրել է Գազայի հատվածից արձակված անօդաչուն
Իսրայելի Պաշտպանության բանակը ոչնչացրել է Գազայի հատվածից արձակված անօդաչու թռչող ապարատը:
Այդ մասին Twitter-ում գրել է իսրայելական բանակի պաշտոնական ներկայացուցիչ Ավիխայ Էդրին:«Որոշ ժամանակ առաջ նկատվել է անօդաչու թռչող ապարատ, որն արձակվել էր Գազայի հատվածի տարածքից, ինչից հետո այն խոցվել է»,- գրել է Էդրին՝ նշելով, որ ապարատն արդեն ուղարկվել է փորձաքննության, հաղորդել է ՏԱՍՍ-ը