Բաժիններ՝

Իրանի ԱԳՆ-ն Ջիբրալթարում լցանավի կալանումը ծովահենության ակտ է որակել

Ջիբրալթարի (Պիրենեյան թերակղզու ափին բրիտանական տրույթի) իշխանությունների կողմից Grace 1 լցանավի կալանումը ծովահենության ակտ է:

Այդ մասին, ինչպես հաղորդել է Al Jazeera հեռուստաալիքը, հուլիսի 8-ին հայտարարել է Իրանի արտաքին գործերի նախարարության (ԱԳՆ) պաշտոնական ներկայացուցիչ Աբաս Մուսավին։ «Լցանավի կալանումը ծովահենություն է:

Թեհրանը վճռականապես մերժում է նման գործողությունները, որոնք լարվածության սաստկացման են հանգեցնում տարածաշրջանում»,- մեջբերում է Մուսավիի խոսքը հեռուստաալիքը: Նա նաեւ նշել է, որ նավթատար նավը չի մտել որեւէ տարածքային ջրեր: Մուսավին նշել է, որ Իրանը շարունակում է ձեռնարկել լցանվի ազատմանն ուղղված գործողություններ եւ կանոնավոր շփումներ է պահպանում եվրոպացի դիվանագետների հետ: «Մենք Լոնդոնից պահանջում ենք հնարավորինս շուտ ազատել նավթատար նավը»,- հայտարարել է Իրանի ԱԳ նախարարության պաշտոնական ներկայացուցիչը:

Պիրենեյան թերակղզու ափին բրիտանական տիրույթի իշխանությունները հուլիսի 4-ին կալանել են Պանամայի դրոշի ներքո Grace 1 լցանավը՝ կասկածելով, թե այն նավթ է տարել Սիրիա ի խախտումն պատժամիջոցների, հաղորդել է ՏԱՍՍ-ը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հուլիս 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հունիս   Օգոստոս »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031