Բաժիններ՝

Կինը գտել է իր անհայտ կորած ամուսնուն սոցիալական ցանցում

Հնդկաստանի բնակչուհի Ջայապրադհան մի քանի տարի համարում էր ամուսնուն անհայտ կորած.  այնքան ժամանակ, մինչև կնոջ հարազատներից մեկը պատահաբար տղամարդուն ճանաչել է սոցցանցում տեղադրված  տեսանյութներից մեկում, հաղորդում է РИА Новости-ն:

Ինչպես գրում է պարբերականը, 2016 թ-ին կենցաղային վեճերի պատճառով, Սուրեշը թողել է իր կնոջը և երկու երեխաներին և անհետացել: Անձնական որոնումներից հետո կինը դիմել է ոստիկանություն, որտեղ նրան չեն կարողացել օգնել և հայտարարել են տղամարդուն որպես անհայտ կորած:

Ջայապրադհան այլևս հույս չուներ, որ կգտնի ամուսնուն: Սակայն երեք տարի անց, կնոջ հարազատներից մեկը, դիտելով TikTok  հավելվածը, հայտնաբերել է մի տեսանյութ, որտեղ կադրերում երևացել է Սուրեշին նման մի տղամարդ:

Երբ Ջայապրադհան տեսել է կադրերը՝ անմիջապես ճանաչել է իր անհայտ կորած ամուսնուն: Պարզվել է, որ այս տարիների ընթացքում նա աշխատել է մեկ այլ քաղաքում որպես մեխանիկ և հասցրել է կապվել այնտեղ մի տրանսկնոջ հետ:

Նշվում է, որ Ջայապրադհան և Սուրեշը վերամիավորվել են:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս