Բաժիններ՝

Էրդողանը Սիրիային սահմանակից թուրքական քաղաքում տեղի ունեցած պայթյունն ահաբեկչություն է համարում

Թուրքիայի Հաթայ նահանգի՝ Սիրիային սահմանակից Ռեյհանլը քաղաքում տեղի ունեցած ավտոմեքենայի պայթյունը, նախնական տվյալներով, կարող է ահաբեկչություն լինել: Ինչպես հաղորդում է «Անադոլու» գործակալությունը, այս մասին հայտնել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը:

«Նախնական տվյալներով կատարվածը կապ ունի ահաբեկչության հետ: Հավանաբար պայթուցիկ է գործի դրվել: Մեքենայում  գտնվածները սիրիացիներ են եղել: Մենք կսպասենք, քանի դեռ չունենք հետաքննության արդյունքները»,- Ստամբուլում լրագրողներին ասել է Էրդողանը:

Ըստ «Անադոլու»-ի տվյալների՝ պայթյունի հետևանքով մահացել է երկու մարդ, ևս երկուսը վիրավորվել են: Դեպքի վայրում ձեռնարկվել են անվտանգության միջոցառումներ, փակվել են փողոցները:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հուլիս 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հունիս   Օգոստոս »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031