Բաժիններ՝

Ամստերդամի հանրային գրադարանը համալրվել է Հայաստանի և հայ ժողովրդի պատմության մասին գրականությամբ

Ամստերդամի հանրային գրադարանում հուլիսի 2-ին տեղի ունեցած հանդիսավոր արարողությամբ գրադարանին են հանձնվել Հայաստանի, հայ ժողովրդի պատմության, հայկական մշակույթի և հոլանդահայության վերաբերյալ շուրջ չորս տասնյակ գրքեր։

Ինչպես տեղեկացրին ՀՀ արտաքին գործերի նախարարության լրատվության և հանրային դիվանագիտության վարչությունից, դիմելով արարողությանը մասնակցող գրադարանի աշխատակիցներին և ամստերդամաբնակ հայերին՝ Նիդերլանդներում ՀՀ դեսպան Տիգրան Բալայանը վստահություն է հայտնել, որ այսուհետ գրադարանի ընթերցողները հնարավորություն կունենան առավել համապարփակ և հիմնավոր տեղեկատվություն ստանալ Հայաստանի և նրա պատմության, աշխարհասփյուռ հայության և նրա մշակութային ժառանգության մասին։

Շնորհակալություն հայտնելով Ամստերդամի հանրային գրադարանին արժեքավոր գրականություն նվիրաբերելու համար` գրադարանի գլխավոր տնօրեն Մարտին Բերենդսեն (Martin Berendse) ընդգծել է, որ այն կարևոր ներդրում է քաղաքի զարգացմանն իրենց ներդրումը բերած ժողովրդի պատմությունը և մշակույթը համաքաղաքացիներին ներկայացնելու առաքելության մեջ։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս