«ՀՀ իշխանությունները որևէ կերպ չեն կարող միջամտել Արցախի նախագահի ընտրության գործընթացին». ԱԺ նախագահ

«ՀՀ իշխանությունները չեն կարող ունենալ իրենց թեկնածուն Արցախի նախագահի ընտրության արշավում»,- այսօր ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում հայտարարեց ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը՝ պատասխանելով հարցին, թե ՀՀ իշխանություններն ո՞ւմ են սատարում Արցախում նախագահական ընտրությունների ժամանակ:

Ըստ նրա՝ ՀՀ իշխանությունները որևէ կերպ չեն կարող միջամտել այդ գործընթացին:
Անդրադառնալով վերջերս ՀՀ ԱԱԽ նիստին՝ Ա.Միրզոյանը նշեց, որ այնտեղ խոսքը վերաբերել է ոչ ներքին անվտանգության հարցերին, այլ տարածաշրջանային հարցերին:

Տեսանյութեր

Լրահոս