Բաժիններ՝

Եվրոպայի չեմպիոն Բաչկովը Եվրոպական խաղերի կիսաեզրափակչում է

Հայաստանը ներկայացնող բռնցքամարտիկ, Եվրոպայի չեմպիոն Հովհաննես Բաչկովը շարունակում է հաղթել Եվրոպական խաղերում:

64 կգ քաշային կարգի քառորդ եզրափակչում Հովհաննես Բաչկովը մրցեց և 5:0 հաշվով հաղթեց Հունաստանից Ալեքսանդրոս Ցանիկիդիսին: Գյումրեցի մարզիչը դուրս եկավ կիսաեզրափակիչ՝ ապահովելով ամենաքիչը Եվրոպական խաղերի բրոնզե մեդալ:

Հայաստանի հավաքականը դեռևս 3 մեդալ է նվաճել: Հայ սամբիստներից Տիգրան Կիրակոսյանը դարձել է ոսկե, Դավիթ Գրիգորյանը` արծաթե և Արսեն Ղազարյանը` բրոնզե մեդալակիր:

Եվրոպական երկրորդ խաղերին մասնակցում են 50 երկրի մոտ 4000 մարզիկներ: Եվրոպական խաղերի շրջանակում անցկացվում են երկու մարզաձևի Եվրոպայի առաջնություններ, իսկ 8 մարզաձևերը կլինեն Տոկիոյի 2020 թվականի Օլիմպիական խաղերի համար որակավորում տվող: Հայաստանը Եվրոպական երկրորդ խաղերին մասնակցում է 37 մարզիկով:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս