Դոնալդ Թրամփը չի շտապում համաձայնագրեր կնքել Իրանի հետ
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտնել է, որ չի շտապում համաձայնագրեր կնքել Իրանի հետ: Ինչպես տեղեկացնում է «ՌԻԱ Նովոստի»-ն, այս մասին նա ասել է Վաշինգտոնում կրոնական-պահպանողական համաժողովի ժամանակ:
«Եթե դա տեղի չունենա, դա ինձ համար հարմար է: Ես անսահմանափակ ժամանակ ունեմ», – ասել է Թրամփը՝ խոսելով Թեհրանի հետ հնարավոր պայմանավորվածությունների մասին:
Վերջին շաբաթների ընթացքում ԱՄՆ-ի հարաբերությունները Իրանի հետ կտրուկ սրվել են: