Բաժիններ՝

Ոստիկանները բերման են ենթարկել Օշական գյուղում խուլիգանության վայրից փախուստի դիմած տղամարդուն

ՀՀ ոստիկանության Աշտարակի բաժինը հունիսի 25-ի ժամը 20․35-ի սահմաններում ահազանգ է ստացել, որ Օշական գյուղում մի տղամարդ իր բեռնատար «ԳԱԶել»-ով փակել է գյուղի փողոցներից մեկը, կանգնել մեքենայի վրա և երկաթե ձողով հարվածում է տրանսպորտային միջոցի տարբեր մասերին, բնակիչների ներկայությամբ տալիս է սեռական բնույթի հայհոյանքներ։ Նման վարքագիծ դրսևորելով՝ մեքենայի երկաթե ամբարձիչը և մետաղյա ձողը նետել է ոստիկանների ուղղությամբ ու ցատկել հարևանությամբ գտնվող տան խորդանոցի տանիքին՝ փորձելով փախչել, բայց տեղում ծառայություն իրականացրած ոստիկանները նրան բռնել ու բերման են ենթարկել Աշտարակի բաժին։

Ինչպես տեղեկացրին ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապերի և լրատվության վարչությունից, Օշականում ապրող 31-ամյա տղամարդը օրերս իրականացված ուժեղացված ծառայությունների ընթացքում երկու անգամ վարչական պատասխանատվության է ենթարկվել մեքենան ալկոհոլ օգտագործած վիճակում վարելու համար։ Այս դեպքով քրեական գործ է հարուցվել խուլիգանության հատկանիշներով։ Բերման ենթարկվածը ձերբակալվել է։

Հանգամանքները քննությամբ պարզվում են։

Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս