Եղեգնաձորի հեղուկ գազի վաճառքի կետում գազի բալոն է պայթել

ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության «911» ծառայությունը հունիսի 18-ին, ժամը 19:10-ին տեղեկություն է ստացել, որ Վայոց ձորի մարզի Եղեգնաձոր քաղաքի Երևանյան խճուղու թիվ 1 հասցեում գտնվող բենզալցակայանում տեղի է ունեցել պայթյուն. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ փրկարար ծառայության հրշեջ-փրկարարական ջոկատի մեկ մարտական հաշվարկ:

Ինչպես տեղեկացրին նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, պարզվել է, որ բենզալցակայանին կից գործող հեղուկ գազի վաճառքի կետի պահեստային հատվածում տեղի է ունեցել գազի բալոնի պայթյուն, ինչի հետևանքով փլվել է շինության միջնապատը՝ 2 քմ, վնասվել է առաստաղը՝ 5 քմ և կոտրվել է ապակի՝ 4 քմ. տուժածներ չկան:

Փրկարարները սահմանազատել են տարածքը:

Տեսանյութեր

Լրահոս