Բաժիններ՝

Համահայկական խաղերի համաշխարհային կոմիտեն կոչ չի արել ՀՀ նախագահներին մասնակցել Արցախում խաղերի բացման արարողությանը

Համահայկական խաղերի համաշխարհային կոմիտեն անդրադարձել է «Ժամանակ»-ի «Համահայկական աջակիցը» վերտառությամբ հրապարակմանը:

«Ի պատասխան «Ժամանակ» օրաթերթի հունիսի 18-ի «Համահայկական աջակիցը» վերտառությամբ հրապարակման, այն է՝ «Համահայկական խաղերի օլիմպիական կոմիտեն և համահայկական խաղերի աջակից հասարակական շրջանակները կոչ են անում, որ միջոցառման համահայկականությունը նշելու համար ՀՀ երեք նախագահներն էլ մասնակցեն օգոստոսի 6-ին Արցախում խաղերի բացման արարողությանը», Համահայկական խաղերի համաշխարհային կոմիտեն տեղեկացնում է, որ որևէ տեղ, որևէ ձևաչափով նման հայտարարությամբ հանդես չի եկել»,-ասված է պարզաբանման մեջ։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս