«ԱՄՆ-Իրան հարաբերությունների իրավիճակի զարգացումն ամբողջ աշխարհի ուշադրության կենտրոնում է այսօր և անհանգստացնում է բոլորին»
«ԱՄՆ-Իրան հարաբերությունների իրավիճակի զարգացումն ամբողջ աշխարհի ուշադրության կենտրոնում է այսօր և անհանգստացնում է բոլորին: Այնուամենայնիվ, ես հույս ունեմ, որ գործը չի հասնի ինչ-որ մեծ հակամարտության, որովհետև կողմերից որևէ մեկին դա պետք չի, նաև շատ են այն գործոնները, որոնք փորձում են դա կանխել, այդ թվում՝ և՛ Եվրամիությունը, և՛ Ռուսաստանը, որ համակարծիք են այդ հարցում»,- 168.am-ի հետ զրույցում հայտարարեց ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր, արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի անդամ Միքայել Զոլյանը՝ անդրադառնալով ԱՄՆ-Իրան հակադրությունների նոր փուլին և տարածաշրջանային սպառնալիքին:
Ըստ նրա՝ Հայաստանի դիրքորոշումը նման հարցերում հայտնի է. «Մենք որևէ երկրի հետ հարաբերությունները չենք զարգացնում ի հաշիվ այլ երկրի հետ հարաբերությունների: Իրանը մեր գործընկերն է, մենք Իրանի հետ վաղուց ունենք ընդհանուր շահեր, Իրանի հետ աշխատում ենք, միևնույն ժամանակ մենք ունենք շատ լավ հարաբերություններ ԱՄՆ-ի հետ, ԱՄՆ-ը նույնպես մեր գործընկերն է, և Ռուսաստանը մեր դանակիցն է: Եվ մենք մինչև հիմա, նաև դժվար պահերին, այնուամենայնիվ, կարողացել ենք պահել այդ դիրքորոշումն ու հարաբերությունների այդ մոդելը: Հիմա էլ պետք է փորձենք նույնն անել»: