Բաժիններ՝

Իգուաինը որոշել է՝ որտեղ է ուզում ավարտել կարիերան

Նիկոլաս Իգուաինը, ով «Յուվենթուսի» հարձակվող Գոնսալո Իգաուինի գործակալն է, խոսել է արգենտինացու ապագայի մասին: Իգուաինը նախորդ մրցաշրջանի երկրորդ մասը անցկարեց Լոնդոնի «Չելսիում»:

«Ես Բուենոս-Այրեսում եմ: Գոնսալոն ևս այստեղ է՝ իր կնոջ և դստեր հետ: Նրանք անցկացնում են իրենց արձակուրդը: Ուզում եմ հստակեցնել, որ մենք նրա հետ դեռևս ոչինչ չենք քննարկել: Բացի այդ իմ եղբայրը գործող պայմանագիր ունի «Յուվենթուսի» հետ:

Գոնսալոն հարգում է իր պայմանագիրը «Յուվենթուսի» հետ և կմնա այստեղ ևս 2 տարի՝ ըստ պայմանագրի:

Նա լավ էր խաղում թուրինյան ակումբի կազմում, և մեկ այլ իտալական ակումբ տեղափոխությունը հնարավոր չէ: Չեմ ուզում վիրավորել ինչ-որ մեկին, բայց իմ եղբայրը Իտալիայում կխաղա միայն «Յուվենթուսի» կազմում:

Մյուս մրցաշրջանը կարող է դառնալ Գոնսալոյի տարին: Նա լի է ուժով և ցանկությամբ: Նա ցանկանում է կարիերան ավարտել «Յուվենթուսում»»,- հայտնել է ֆուտբոլիստի եղբայրը:

Սիրարփի Աղաբաբյան

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս