Գաղտնիքը բացահայտված է. ինչպես են իրականում նկարահանում «շքեղ» վարսերի գովազդները
Շամպունի և մազերի համար նախատեսված այլ կոսմետիկ միջոցների Suave ամերիկյան բրենդը մեծ խնդրի է բախվել. բրենդի գնորդների 70%-ը չի հավատում գովազդային հոլովակներում ներկայացված տեղեկատվությանը:
Այդ կապակցությամբ ընկերությունը որոշել է հրապարակել տեսանյութ, որտեղ ներկայացված է, թե ինչպես են իրականում ընթանում շամպունի գովազդային հոլովակների նկարահանումները:
Ժամանակակից տեխնոլոգիաներ, գնդեր՝ վարսերի մեջ, կեղծամներ. այս ամենն են ստեղծում շքեղ սանրվածքները, որոնք մենք տեսնում ենք գովազդներում:
Интересно знать-ի հաղորդմամբ՝ Suave-ը ցանկացել է այս տեսանյութով ցույց տալ, որ անգամ եթե հնարավոր չէ նման արդյունք ստանալ, այնուամենայնիվ, վարսերը կդառնան ավելի փափուկ, փարթամ և փայլուն:
Պատրաստեց Անի Գաբուզյանը