«Եթե հանկարծ մեզ մոտ էլ լինի գազի թանկացում, դա կլինի միայն ու միայն տնտեսական հանգամանքներով». Հովիկ Աղազարյան
Ռուսական լրատվամիջոցները տեղեկություն էին տարածել, որ հուլիսի 1-ից «Գազպրոմ» ընկերությունը Ռուսաստանի արդյունաբերության և բնակչության համար գազը կթանկացնի 1.4 %-ով՝ կատարելով Ռուսաստանի դաշնային հակամենաշնորհային ծառայության մայիսի 13-ի հրամանը:
ԱԺ Տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի անդամ, «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Հովիկ Աղազարյանը 168.am-ի հետ զրույցում տեսակետ հայտնեց, որ, եթե Ռուսաստանում գազը թանկանում է, դա, բնականաբար, կազդի նաև մեզ վրա:
«Սակայն, ես չեմ կարծում, որ երբևիցե առաջիկա տարիներին Ռուսաստանը գազի գինը կօգտագործի՝ որպես քաղաքական ազդեցության գործիք մեզ վրա: Հետևաբար՝ եթե հանկարծ մեզ մոտ էլ լինի գազի թանկացում, դա կլինի միայն ու միայն տնտեսական հանգամանքներով»,- ասաց Հ.Աղազարյանը: