Երևանում 29-ամյա վարորդը Nissan-ով վրաերթի է ենթարկել 2 երեխայի, որոնք եղել են կվադրացիկլով. Shamshyan.com
Հունիսի 14-ին վրաերթ է տեղի ունեցել Երևանում: Ժամը 20:00-ի սահմաններում 29-ամյա Լիաննա Մալխասյանը իր վարած Nissan Rogue մակնիշի 35 AՏ 911 համարանիշի ավտոմեքենայով Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանում՝ Անդրանիկի և Օհանովի փողոցների խաչմերուկում վրաերթի է ենթարկել 2 հետիոտնի:
Ինչպես հայտնում է Shamshyan.com-ը, վարորդը փախուստի չի դիմել, օգնել է վրաերթի ենթարկված երեխաներին, որոնք եղել են կվադրացիկլով և անցնելիս են եղել հետիոտնի համար նախատեսված վայրով, տեղափոխվել Սուրբ Աստվածամայր բժշկական կենտրոն:
Ոստիկանությունը պարզում է վրաերթի ենթարկված երեխաների ինքնությունը:
Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում: