«Թվիթեր»-ը ջնջել է Իրանի հետ կապված 4800 հաշիվ
«Թվիթեր» սոցիալական ցանցը ջնջել է Իրանի հետ կապված 4800 հաշիվ, ինչպես նաև ավելի փոքր թվով հաշիվներ Ռուսաստանից, Վենեսուելայից և Իսպանիայից: Ինչպես տեղեկացնում է «Ռիա Նովոստի»-ն, այս մասին իր բլոգում հայտնել է ընկերությունը:
Ջնջված հաշիվները կավելացվեն ապատեղեկատվություն տարածելու մեջ կասկածվողների ցուցակում:
«Մենք կարծում ենք, որ մարդիկ և կազմակերպությունները, որոնք ունեն իշխանություն և գիտակցաբար խախտում են մեր ծառայության պայմանները, չեն խթանում առողջ քննարկումները, այլ հակառակը` ակտիվորեն աշխատում են այդ քննարկումները վնասելու ուղղությամբ»,- ասվում է հայտարարության մեջ: