Գագիկ Բեգլարյանը փոխհատուցո՞ւմ է պետությանը հասցված վնասները

Հյուսիս-Հարավ ավտոճանապարհի Տրանշ 2-ի (Աշտարակ-Թալին) աշխատանքները դադարեցված են, շինարարի հետ բանակցություններ են ընթանում՝ վեճի լուծմանը հասնելու համար։ Այս մասին այսօր կառավարության նիստից հետո լրագրողներին հայտարարեց Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Հակոբ Արշակյանը։

Ըստ նրա՝ Տրանշ 3-ի մասով աշխատանքներն ընթանում են չինական ընկերության հետ, որոշակի հապաղումներն ու ուշացումները կապված են նախկինում առաջացած խնդիրների հետ։ «Բայց, այնուամենայնիվ, այս պահին ճանապարհի շինարարությունն իրականացվում է»,- ասաց նախարարը։

Հ.Արշակյանը ո՛չ հաստատեց, ո՛չ հերքեց շրջանառվող լուրերը, թե նախկին նախարար Գագիկ Բեգլարյանը փոխհատուցում է պետությանը հասցված վնասները և արդեն 200 մլն վճարել է. «Չեմ կարող մեկնաբանել, իմ իրավասության տակ չէ։ Տեղեկություն չունեմ այս պահին»։

Մանրամասները՝ տեսանյութում

 

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հունիս 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Մայիս   Հուլիս »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930