«Կառավարությունն աշխատում է ոչ միայն վեթինգի, այլև համակարգային դատական բարեփոխումների ուղղությամբ». Աննա Վարդապետյան

«Կառավարությունն աշխատում է ոչ միայն վեթինգի, այլև համակարգային դատական բարեփոխումների ուղղությամբ՝ կարճաժամկետ և երկարաժամկետ ծրագրի շրջանակներում։ Առաջիկա ամենասեղմ ժամկետներում պատրաստ կլինի փաստաթղթերի փաթեթ, որոնք պարտադիր հանրային քննարկում են անցնելու»,- այսօր կառավարության նիստից հետո լրագրողների հետ զրույցում հայտարարեց արդարադատության փոխնախարար Աննա Վարդապետյանը՝ անդրադառնալով վեթինգին։

Ըստ նրա՝ վեթինգի «բեռը» դրված է ոչ թե որևէ մեկ անձի ուսին, այլ դա համակարգային աշխատանք է, նախագիծը պետք է լինի համակարգային փոփոխությունների փաթեթ, քանի որ առանձին դեկլարատիվ օրենսդրական փոփոխություններն արդյունավետ չեն։

«Անցումային արդարադատության մասին առանձին օրենք չի կարող լինել, անցումային արդարադատությունը գործիքակազմ է, ոչ թե գործընթաց»։

Հարցին՝ հնարավո՞ր է, որ արդարադատության հաջորդ նախարարն ինքը լինի, Աննա Վարդապետյանը հրաժարվեց գնահատական տալ. «Վստահ կարող եմ ասել, որ այս պահին որևէ նման առաջարկ չեմ ստացել»։

Մանրամասները՝ տեսանյութում

 

Տեսանյութեր

Լրահոս