Բաժիններ՝

ՔՊ վարչության անդամության համար 50-ից ավելի թեկնածու է առաջադրվել

«Կարծում եմ՝ ինստիտուցիոնալ և ժողովրդավարական գործընթացների առումով կուսակցությունը բավականին լավ հիմքերի վրա է: Եվ վարչության անդամների ընտրությունը, ներկայումս տեղի ունեցող քարոզարշավն աննախադեպ է Հայաստանի Հանրապետության պատմության ու կուսակցությունների պատմության համար, և կարծում եմ, դրանով մեր կուսակցությունն է՛լ ավելի ուժեղ կդառնա»,- այսօր ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում հայտարարեց Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար, «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության անդամ Արայիկ Հարությունյանը՝ խոսելով կուսակցության առաջիկա համաժողովի ու ղեկավար կազմի ընտրության մասին:

Ըստ նրա՝ վարչության անդամության համար 50-ից ավելի թեկնածու է առաջադրվել, ընտրությունը լինելու է փակ գաղտնի քվեարկությամբ. «Կարծում եմ՝ մեծ ընտրություն ունեն մեր պատվիրակները, և լսելով բոլորի ելույթները, հարցերի պատասխանները՝ նրանք եզրակացություն կանեն»:

Հարցին՝ այս անգամ ավելի թե՞ժ է պայքարը, քանի որ իշխող կուսակցության մասին է խոսքը, Ա. Հարությունյանը պատասխանեց, որ սովորական պայքար է, ինչպես նախկինում է եղել. «Թեկնածուներից շատերն այս կամ այն տեղում պատասխանատու աշխատանքում են ներգրավված և շատ ժամանակ չունեն»:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս