Իր բարեկամներին պաշտոնների նշանակելը մարզպետ Սարգսյանը բնական է համարում
Մասիսի քաղաքապետ Դավիթ Համբարձումյանի լիազորությունները դադարեցնելը կարող է լինել միայն դատարանի վռով: Այս մասին այսօր Աժ-ում լրագրողների հետ զրույցում հայտարարեց Արարատի մարզպետ Գարիկ Սարգսյանը:
Ըստ նրա՝ Հայանիստի և Էրեբունիի միջադեպերով Համբարձումյանի հանդեպ երկու քրեական գործ էր հարուցվել, սակայն առաջինը կարճվել է, իսկ երկրորդը քննվում է:
Մարզպետարանի աշխատակիցներին և ինքն իրեն տրված պարգևատրումների վերաբերյալ Գ.Սարգսյանը նշեց, որ այս տարի 86 մլն դրամ է նախատեսված ամենամսյա կամ եռամսյակային պարգևատրումներ իրականացնելու համար:
Գ.Սարգսյանը ճշտել է մարզում հողատարածքների մակերեսը՝ կաթիլային ոռոգվող հողերը 566 հեկտար են, իսկ ընդհանուր մշակվող տարածքները՝ 42 հազար հեկտար:
Իր բարեկամներին պաշտոնների նշանակելը մարզպետը բնական է համարում. «Մենք բոլորս ունենք կրթված բարեկամներ, հարազտներ, ընկերներ, ովքեր կարող են պաշտոններ զբաղեցնել թե՛ մեր ենթակայության տակ գտնվող հիմնարկներւոմ,թ ե՛ Հայաստանում նրանք իրենց տեղը պետք է գտնեն: Իմ որոշմամբ նշանակել եմ հայեցողական պաշտոնների, ունեմ մեկ զարմիկ, ում նշանակել եմ ինձ օգնական, և մեկ ազգակցական բարեկամ, ում նշանակել եմ ինձ խորհրդական, որովետև գտել եմ, որ մեր համատեղ աշատանքը կարող է օգտակար լինել»: