Սասուն Խաչատրյանը՝ Մարտի 1-ի գործի մասին
«Մեր առաջադրած մեղադրանքը հիմնավոր է»,- այսօր ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում հայտարարեց Հատուկ քննչական ծառայության պետ Սասուն Խաչատրյանը՝ ի պատասխան հարցի, թե արդյո՞ք հիմնավոր է Ռոբերտ Քոչարյանին առաջադրված մեղադրանքը և արդյո՞ք Սահմանադրական դատարանը չի գտնի, որ 2008-ին սահմանադարական կարգ չի տապալվել:
Նա հրաժարվեց մեկնաբանել Մարտի 1-ի գործով Գագիկ Ծառուկյանի հարցաքննության մասին որևէ հարց:
Օլիգարխների ներգրավվածության մասին Ս.Խաչատրյանը նշեց, որ կանխակալ կարծիք չի կարող հայտնել. «Որ պահին կլինի ապացույցների բավարար համակցությունն այս կամ այն անձին որպես մեղադրյալ ներգրավելու համար, այսինքն՝ անձի նկատմամբ քրեական հետապնդում սկսելու համար, կսկսվի: Բոլոր ուղղություններով քննություն գնում է»:
Մարտի 1-ի գործով սպանության մեղադրանքով կալանավորված Գեղամ Պետրոսյանի վերաբերյալ Ս.Խաչատրյանը նշեց, որ նրան մեղադրանք է առաջադրվել՝ ուղղակի դիտավորությամբ կատարված սպանություն: Այլ հարցերին նա հրաժարվեց անդրադառնալ:
ՀՔԾ-ն լուծարելու և իրեն պաշտոնանկություն անելու մասին ՀՔԾ պետը նշեց. «Ես տեղեկություն չունեմ»: