Մհեր Մարկոսյանը բրոնզե մեդալ է նվաճել Եվրոպայի երիտասարդների առաջնությունում
Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի երիտասարդական թիմը հերթական մեդալն է նվաճել Եվրոպայի առաջնությունում:
Իսպանիայում ընթացող Եվրոպայի առաջնությունում 86 կգ քաշային Մհեր Մարկոսյանը դարձել է առաջնության բրոնզե մեդալակիր՝ մեդալային գոտեմարտում 3:2 հաշվով հաղթելով Վրաստանից Միրիանի Մայսուրաձեին:
Ավելի վաղ՝ Իսպանիայում ընթացող Եվրոպայի երիտասարդների առաջնությունում Հայաստանի ներկայացուցիչ 61 կգ քաշային Հրաչյա Մարգարյանը եզրափակչում մրցեց և 11:0 հաշվով հաղթեց ուկրաինացի Օլեքսանդր Եվսիենկոյին: Եվրոպայի առաջնության բրոզե մեդալակիր էին դարձել 70 կգ քաշային Արման Անդրիասյանը և 79 կգ քաշային Արման Ավագյանը: