ՏԻՄ ընտրություններին, ժամը 11։00-ի դրությամբ, մասնակցությունը կազմել է 10, 46 տոկոս
Հայաստանի Հանրապետության 23 համայնքում հունիսի 9-ին անցկացվող տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններին մասնակցությունը, ժամը 11։00-ի դրությամբ, կազմել է 10, 46 տոկոս կամ 7 671 ընտրող Առավելագույն մասնակցությունը գրանցվել է Շենավան համայնքում, որտեղ ընտրություններին մասնակցել է ընտրողների 350 ընտրողների 24,57 տոկոսը, նվազագույնը՝ Լեռնավան համայնքում, որտեղ որտեղ ընտրություններին մասնակցել է ընտրողների 1 199 ընտրողների 1, 67 տոկոսը։ Աբովյանում, որտեղ ընթանում են քաղաքապետի ընտրություններ, իր քվեն տվել է 44 հազար 519 ընտրողների 10,52 տոկոսը։ Այս մասին տեղեկանում ենք ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովի կայքից։
23 համայնքներից 14-ում ընտրությունները հերթական են, իսկ 9-ում՝ արտահերթ: Նշված համայնքներից 12-ում ընթանում են համայնքի ղեկավարի, 8 համայնքում` ավագանու անդամի, իսկ 3-ում՝ միաժամանակ համայնքի ղեկավարի և ավագանու անդամի ընտրություններ:
Հունիսի 9-ի առավոտյան՝ ժամը 8.00-ին, ՀՀ ընտրական օրենսգրքով սահմանված կարգով բացվել են ընտրությունների համար ձևավորված բոլոր 58 ընտրական տեղամասերը և ընդունել առաջին ընտրողներին: ՏԻՄ ընտրությունների ժամանակ ընտրողների գրանցման նպատակով գործածվող բոլոր 126 տեխնիկական սարքավորումներն անխափան տպել են գրանցված ընտրողների բացակայությունը հավաստող տեղեկանքները: