«Խրախուսվել ա անձամբ վարչապետի կողմից». Արթուր Դանիելյանը՝ Ադեկվադների ձերբակալության մասին

Քիչ առաջ հայտնել էինք, որ «Ադեկվատ» հասարակական կազմակերպության ղեկավար Արթուր Դանիելյանը և ևս 12 հոգի ձերբակալվել են: Րոպեներ առաջ ոստիկանության Երևան քաղաքի Կենտրոնի բաժնի մոտակայքում Հ/Կ-ի ղեկավար Արթուր Դանիելյանը ֆեյսբուքյան ուղիղ եթերում հայտարարեց, որ տեղի ունեցածն «ակնհայտորեն քաղաքական դրդապատճառներ ունի»:

«Իհարկե, խրախուսվել ա անձամբ վարչապետի կողմից: Ինքը կառավարության նիստի ընթացքում սևազգեստ անձանց վրա «քսի տվեց» ոչ միայն իրավական համակարգը, այլ նաև գործ տվողների բրիգադը»,- նշեց Արթուր Դանիելյանը:

Մանրամասները՝ տեսանյութում

«Սարսափեցնող ահաբեկիչների» մասին…

Gepostet von Ադեկվադ am Samstag, 8. Juni 2019

Դեպքի կապակցությամբ Ադեկվադները ֆեյսբուքյան պաշտոնական էջում նաև հայտարարություն են տարածել, որտեղ նշվում է, որ «իրենց անդամները չեն իրականացրել որևէ անօրինական գործողություն և նման վարվելակերպը միայն մեկ բանի մասին է խոսում. սա քաղաքական հետապնդում է»։

«Հերթական անգամ հաստատվեց այն փաստը, որ ուժային կառույցների միջոցով իրականացվող ապօրինությունները մեր երկրում նոր թափ են հավաքում, և ոչ մի քաղաքացի այլևս ապահովագրված չէ` իր նկատմամբ դրսևորվող օրենքի կամայական կիրառումից։

Այլևս չի գործում անմեղության կանխավարկածը, իսկ դրա փոխարեն գործում են երկակի ստանդարտներն ու քաղաքական հետապնդումները։

Ակնհայտ է, որ իշխանությունների նյարդերը տեղի են տալիս, սակայն նմանատիպ ճնշումներով մեզ չեք վախեցնի և չեք կանգնեցնի»:

Տեսանյութեր

Լրահոս