Վլադիմիր Վարդանյանը հերքում է ՀՀ արդարադատության նախարար նշանակվելու մասին լուրերը

ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր, պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովի անդամ Վլադիմիր Վարդանյանը հերքում է լուրերը, թե նշանակվելու է ՀՀ արդարադատության նախարար:

«Տեղեկատությունը չի համապատասխանում իրականությանը, տեղեկատվությանը ծանոթացել եմ մամուլից, վերաբերվում են ժպիտով»,- 168.am-ի հետ զրույցում հայտարարեց Վ.Վարդանյանը:

Նա վստահեցրեց, որ չգիտի, թե ում անունն է քննարկվում այդ պաշտոնի համար, իր հետ նման քննարկում չի եղել.

«Ես նման հարցեր չեմ քննարկում: Այսօր առավոտյան ժամը 10:00-ից ունեցել եմ հանդիպումներ, պարոն Զեյնալյանի հրաժարականի մասին իմացել եմ մամուլից»:

Տեսանյութեր

Լրահոս