«Ես միայն սպիտակն եմ տեսնում, սևերը չեմ տեսնում». Գագիկ Ծառուկյան
«Օրենքի առաջ բոլորը հավասար են և որևէ անկարգություն պետք է պատժելի լինի»,- այսօր ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում հայտարարեց «Բարգավաճ Հայաստան» խմբակցության ղեկավար Գագիկ Ծառուկյանը՝ մեկնաբանելով երեկ ՀՀ վարչապետի հանձնարարությունը՝ երկաթյա պայքար սկսել բռնության կոչերի ու սևազգեստ խմբերի դեմ:
Հարցին՝ Դուք նկատե՞լ եք սևազգեստ մարդկանց, որոնք փորձում են անիշխանություն հաստատել երկրում, Ծառուկյանը պատասխանեց. «Ես միայն սպիտակն եմ տեսնում, սևերը չեմ տեսնում»:
Անդրադառնալով Աբովյանի քաղաքապետի ընտրություններին՝ Ծառուկյանը հայտարարեց, որ Վահագն Գևորգյանին ինքը չի աջակցում, նա իր գործով է ապացուցել, և ընտրողն աբովյանցին է:
Ծառուկյանը նշեց, որ իր խմբակցության անդամ Էդուարդ Բաբայանը Գևորգանի մանկության ընկերն է և աջակցում է նրան: