Արմեն Սարգսյանը տիկնոջ հետ ներկա է գտնվել «Ռոքն օգնում է Հայաստանին» նախագծի 30- ամյակին նվիրված հանդիսավոր երեկոյին
Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը տիկնոջ՝ Նունե Սարգսյանի հետ հունիսի 5-ին «Արամ Խաչատրյան» համերգասրահում ներկա է գտնվել «Ռոքն օգնում է Հայաստանին» նախագծի 30-ամյակին նվիրված երեկոյին, որը կազմակերպվել է «Մեդիամաքս» մեդիա ընկերության և DoSomething կազմակերպության (Ավստրալիա) կողմից: Այս մասին տեղեկացրին ՀՀ նախագահի աշխատակազմի հասարակայնության հետ կապերի վարչությունից: