Բաժիններ՝

Հայաստան-Հունաստան-Կիպրոս հարթակը հարաբերությունների զարգացման նոր հեռանկարներ է բացում. հանդիպել են ՀՀ և Հունաստանի ԱԳ նախարարները

Հայաստանի ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանը հունիսի 4-ին Աթենքում հանդիպել է վ Հունաստանի ԱԳ նախարար Յորգոս Կատրուգալոսի հետ։

Ինչպես տեղեկացրին ՀՀ արտաքին գործերի նախարարության լրատվության և հանրային դիվանագիտության վարչությունից, Զոհրաբ Մնացականյանը և Յորգոս Կատրուգալոսը մտքեր են փոխանակել երկկողմ օրակարգի մի շարք հարցերի շուրջ: ԱԳ նախարարները վերահաստատել են փոխադարձ պատրաստակամությունը առկա մեծ ներուժի հիման վրա խորացնելու ավանդական կապերը և համագործակցությունը փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող բոլոր ոլորտներում։

«Արտգործնախարարներ Մնացականյանը և Կատրուգալոսը գոհունակությամբ ընդգծեցին, որ համագործակցության նոր՝ Հայաստան-Հունաստան-Կիպրոս եռակողմ հարթակը քաղաքական, տնտեսական, մշակութային, կրթական ոլորտներում հարաբերությունների արդյունավետ զարգացման և խորացման նոր հեռանկարներ է բացում։

Անդրադառնալով Հայաստան-Եվրամիություն համագործակցությանը՝ Զոհրաբ Մնացականյանը նշեց Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի կարևորությունը՝ որպես ԵՄ կառույցի և անդամ երկրների հետ երկկողմ և բազմակողմ ձևաչափերում համագործակցության ամուր իրավական հենքի։ Զրուցակիցները մտքեր փոխանակեցին տարբեր ինտեգրացիոն ձևաչափերի շրջանակում համագործակցության հեռանկարների շուրջ՝ ուղղված տվյալ ձևաչափերի ընձեռած հնարավորությունների լավագույնս օգտագործմանը:

Հայաստանի և Հունաստանի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարներն անդրադարձ կատարեցին միջազգային և տարածաշրջանային մի շարք օրակարգային հարցերի։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս