Կլոպը հաղթեց եզրափակիչ, վերջապես հաղթեց
Յուրգեն Կլոպը համարվում է վերջին տարիներին եզրափակիչների ամենաանհաջող մարզիչերից մեկը:
2012-ին Կլոպը «Բորուսիայի» հետ հաղթեց «Բավարիային» Գերմանիայի գավաթի եզրափակչում, իսկ հետո սկսվեց…
Այն պարտությունը, որից սկսվեց այս անհաջող շարքը: Նույն հակառակորդը, որը մեկ տարի առաջ էր, բայց մրցաշարն ավելի հզոր էր՝ Չեմպիոնների լիգա: «Բորուսիան» 89-րդ րոպեին պարտվեց Ռոբենի գոլի պատճառով:
2014 թվական, Գերմանիայի գավաթի եզրափակիչ: Նորից նույն մրցակիցը և նորից պարտություն խաղի ավարտին: Այս անգամ Կլոպի թիմը պարտվեց լրացուցիչ ժամանակում: Գոլերի հեղինակներ դարձան Ռոբենն ու Մյուլլերը:
2015 թվական, կրկին գավաթի եզրափակիչ: Կլոպը առաջին անգամ խաղում էր ոչ «Բավարիայի» դեմ, բայց դա ևս չօգնեց: Դորտմունդցիները առաջ անցան հաշվի մեջ, բայց 3 գնդակ ընդունեցին «Վոլֆսբուրգից»:
2016 թվական: Կլոպն արդեն «Լիվերպուլում» է: Փետրվարին նա մոտենում է Անգլիայում առաջին տիտղոսին՝ Լիգայի գավաթին: «Լիվերպուլը» փրկեց խաղը «Մանչեսթեր Սիթիի» հետ հանդիպման 83-րդ րոպեին, բայց հետո պարտվեց հետխաղյա 11 մետրանոցների ժամանակ:
Կրկին 2016 թվական, բայց այս անգամ եվրագավաթ՝ Եվրոպայի առաջնության եզրափակիչ: Մրցակիցը «Սևիլիան» էր: Սթարիջը բացեց հաշիվը, բայց հետո ամեն ինչ դասավորվեց Կլոպի համար դասական կերպով՝ անգլիական ակումբը բաց թողեց 3 գնդակ:
2018-ին Չեմպիոնների լիգայի եզրափակչի՝ «Ռեալ Մադրիդի» դեմ խաղում «Լիվերպուլը» առաջին րոպեներին կորցնում է Սալահին, սակայն շարունակում է կանգուն մնալ: 55-րդ րոպեին հաշիվը 1:1 էր, իսկ հետո Բեյլը դուբլի հեղինակ դարձավ:
2019 թվական: Վերջապես, վերջապես Կլոպը հաղթեց եզրափակչում: Կլոպը հաղթեց եզրափակչում նախ՝ ծանր պայքարում հաղթելով խմբում, իսկ հետո ահեղ մրցակիցներին՝ փյեյ-օֆֆերում:
Սիրարփի Աղաբաբյան