Սահմանամերձ 34 համայնքներում գործարարությանը տրված արտոնությունները չեն գործում

«Հայաստանի սահմանամերձ 34 համայնքներում գործարարության համար արտոնություններ տվեցին, բայց պարզվում է, այդ արտոնություններից օգտվելն այդքան էլ հեշտ չի, այնտեղ կան հաշվապահական ներկայացման խնդիրներ, որը բավականին բարդացնում է այդ արտոնություններից օգտվելու խնդիրը»,- այսօր ԱԺ տարածքային կառավարման, տեղական ինքնակառավարման, գյուղատնտեսության և բնապահպանության հարցերի մշտական հանձնաժողովի կազմակերպած քննարկման ժամանակ հայտարարեց Հայաստանի արդյունաբերողների և գործարարների միության նախագահի խորհրդական Հովսեփ Պողոսյանը։

Ըստ նրա՝ գործարարները գտնում են, որ անհրաժեշտ է օրենք ընդունել համայնքներում ներդրումների պաշտպանության մասին, որպեսզի բիզնեսն այնտեղ ներդրում անելիս իրեն վստահ զգա։

«Այդ դեպքում գործարարներն ավելի հեշտությամբ կգնան համայնքներ, որտեղ աշխատուժն ավելի էժան է։ Այս դժվարությունների պատճառով վճռական քայլերի գնալուց հեռու ենք»,- ասաց Պողոսյանը։

Հիշեցնենք, որ դեռ 2015 թ. ընդունվել էր «Սահմանամերձ գյուղական համայնքներում իրականացվող գործունեությունը հարկերից ազատելու մասին» ՀՀ օրենքը, որով արտոնություններ տրվեցին սահմանամերձ գյուղական և քաղաքային համայնքներում արտադրական գործընթացներ իրականացնելու համար:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Փետրվար 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հունվար   Մարտ »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728