Բաժիններ՝

«Ուրարտու»-ի գլխավոր մարզիչը՝ «Բարսի»-ից կրած պարտության մասին

Երևանի «Ուրարտու» բասկետբոլային ակումբի գլխավոր մարզիչ Միքայել Պողոսյանի կարծիքով ԵԱՏՄ գավաթի խաղարկության «Բարսի»-ի դեմ խաղում լավ հանդես գալու մեծ ցանկությունը խանգարեց լավ արդյունքի հասնել:

«Ես էլ կցանկանայի հասկանալ, թե ինչ կատարվեց առաջին երկու քառորդներում: Չէի հասկանում, թե ինչ էր կատարվում: Տղաները դաշտ էին մտել, կարծես սպիտակ դեմքերով և դողացող ձեռքերով: Լավ խաղալու նրանց ներքին կրակը իրենց իսկ այրեց: Ղազախստանի առաջնությունն առավե ուժեղ է, քան մերը, այդ իսկ պատճառով մենք հաջող ելույթ չունեցանք»,- լրագրողների հետ զրույցում ասաց Պողոսյանը:

Վերջինիս խոսքով՝ հայկական ակումբի բասկետբոլիստները նորմալ չկարողացան գործել, քանի որ սովոր չեն այսքան պաշտպանողական թիմի դեմ մրցել: «Երրորդ և չորրորդ քառորդներում մենք շատ լավ խաղ ցույց տվեցինք: Հիմա երկրպագունեի գիտեն, որ կարող ենք լավ խաղա ցուցադրել»,-ասաց նա:

Բասկետբոլի ԵԱՏՄ գավաթի խաղարկությանըմեկնարկային խաղում Երևանի «Ուրարտու»-ն մրցեց ղազախական «Բարսի»-ի հետ: առաջին քառորդում «Ուրարտու»-ն ակնհայտ վատ էրպաշտպանվում և զիջում գրեթե յուրաքանչյուր պայքարում: Երկրորդ քառորդում ղազախականակումբը շարունակում էր տիրել խաղային առավելությանը և թիմերը մեծ ընդմիջման գնացին 30:44 հաշվով հօգուտ «Բարսի»-ի: Երրորդ քառորդում հայկական թիմն ավելի ակտիվ էր հարձակման գծում և կարողացավկրճատել հաշվի տարբերությունը (45:56): Դրամատիկ ունեցավ չորրորդ քառորդը, երբ«Ուրարտու»-ն միավորի տարբերությունը հասցրեց 4-ի, սակայն ի վերջո պարտվեց 74:78հաշվով:

«Ուրարտու»-ն առաջին անգամ անցկացվող ԵԱՏՄ գավաթի խաղարկության երկրորդհանդիպումը կանցկացնի փետրվարի 25-ին մրցելով բելառուսական «Բորիսֆեն»-ի հետ: Եվգավաթի խաղարկության վերջին խաղում` փետրվարի 26-ին կփորձի գերազանցել ռուսական«Արսենալ»-ին:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս