![](/banners/BeFunky-design.jpg)
«Վարչապետի ուղերձը վիրավորանք է Արցախյան ազատամարտի հերոսների հանդեպ, իսկ պատմության գնահատման տեսակետից՝ անհեթեթություն». Արմեն Աշոտյան
![](https://168.am/wp-content/uploads/2018/01/armen-ashotyan.jpg)
Արմեն Աշոտյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.
«Վարչապետի ուղերձի տեքստը Ղարաբաղյան շարժման կապակցությամբ, որում կրկին փորձ է արվում միևնույն հարթության մեջ դնել Արցախյան շարժումը և անցյալ տարվա իշխանափոխությունը, վիրավորանք է Արցախյան ազատամարտի հերոսների հանդեպ, իսկ պատմության գնահատման տեսակետից՝ անհեթեթություն։
Սա արդեն պետական քաղաքականության մաս է դառնում, որի դառը հետևանքները իրենց սպասել չեն տա։
Շնորհավոր տոնդ, Ազատ Արցախ»: