Մահվան ելքով վրաերթ Երևանում. Արարատի մարզի բնակիչը վրաերթի է ենթարկել փողոցը չթույլատրելի հատվածով անցնող հետիոտնին. shamshyan.com
Այսօր՝ փետրվարի 19-ին, մահվան ելքով վրաերթ է տեղի ունեցել Երևանում:
Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, ժամը 19:30-ի սահմաններում Արարատի մարզի բնակիչ, 36-ամյա Բագրատ Գալստյանը իր վարած Mercedes մակնիշի 35 NV 629 համարանիշի ավտոմեքենայով Արտաշատի խճուղում վրաերթի է ենթարկել փողոցը չթույլատրելի հատվածով անցնող հետիոտնին:
Վարորդը փախուստի չի դիմել, փորձել է օգնություն ցուցաբերել վրաերթի ենթարկվածին, սակայն վերջինը տեղում մահացել է:
Փաստի առթիվ հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քր օր-ի 242 հոդվածի 2-րդ մասի (ճանապարհատրանսպորտային պատահար, որն անզգուշությամբ առաջացրել է մարդու մահ) հատկանիշներով:
Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում: