Լիբանանի վարչապետը կայցելի Հայաստան. Սաադ Հարիրին ընդունել է դեսպան Աթաբեկյանին
Լիբանանում ՀՀ դեսպան Վահագն Աթաբեկյանը փետրվարի 19-ին հանդիպել է Լիբանանի վարչապետ Սաադ Հարիրիին (Saad Hariri):
Ինչպես տեղեկացրին ՀՀ արտաքին գործերի նախարարության լրատվության և հանրային դիվանագիտության վարչությունից, հանդիպման ընթացքում քննարկվել են Հայաստանի և Լիբանանի միջև առևտրա-տնտեսական կապերը զարգացման հնարավոր քայլերը։
Երկուստեք նշվել է, որ առաջիկայում Լիբանանի վարչապետի Հայաստան կատարելիք այցը նոր խթան կհանդիսանա երկու երկրների միջև գործընկերային հարաբերությունների առավել զարգացման համար։