Բաժիններ՝

Գործադիրը 2350 CV-ի է ստացել. կադրային բանկում ընդգրկվել է 50 մասնագետ, բայց որեւէ մեկն աշխատանքի չի ընդունվել. Factor.am

2018 թվականի նոյեմբերի 19-ից առ այսօր կառավարության կադրային բանկը ստացել է երկու հազար երեք հարյուր հիսուն (2350) ինքանակենսագրական (CV):

Այս մասին Factor.am-ի գրավոր հարցմաննց ի պատասխան՝ տեղեկացրել են վարչապետի աշխատակազմի տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչությունից:

Հիշեցնենք, որ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը 2018 թվականի նոյեմբերի 19-ին ֆեյսբուքյան իր էջում գրառում էր կատարել եւ տեղեկացրել, որ ստեղծվում է կադրային բանկ: Նպատակն այն էր, որ տարբեր ոլորտի որակյալ մասնագետները հնարավորություն ունենան իրենց որակական հատկանիշների մասին տեղեկացնել գործադիր մարմնին, իսկ պահանջներին բավարարելուց հետո էլ աշխատանքի կընդունվեն որեւէ գերատեսչությունում:

Ըստ աղբյուրի տեղեկությունների՝ այս պահին՝ վարչապետի հայտարարությունից երեք ամիս անց, սակայն, նշյալ երկու հազար երեք հարյուր հիսուն անձանցից որեւէ մեկը կառավարությունում կամ այլ պետական գերատեսչությունում աշխատանքի չի անցել:

Սակայն, վարչապետի աշխատակազմի տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչությունից Factor.am-ի այն հարցին, թե քանի մասնագետ կա, որոնց մասնագիտական չափանիշները համապատասխանել են կառավարության պահանջներին եւ նրանք ընդգրկվել են կադրային բանկ, նշել են. «Կադրային բանկում ընդգրկվել է 50 մասնագետ, ըստ ոլորտային ճյուղերի դասակարգում դեռեւս չի իրականացվել: Դիտարկվում է մի քանի տարբեր նախարարություններում աշխատանքի ընդունելու տարբերակը, որի վերաբերյալ տեղեկատվությունը կտրամադրվի վերջնական որոշում կայացնելուց հետո»:

Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս