Բաժիններ՝

«Հոնդան» պատրաստվում է փակել Սվինդոն քաղաքի ավտոմեքենաների գործարանը

Ավտոմեքենաներ արտադրող «Հոնդա» ընկերությունը պատրաստվում է 2022թ-ին փակել Մեծ Բրիտանիայի Սվինդոն քաղաքի իր գործարանն, ինչի արդյունքում կկրճատվի 3500 աշխատատեղ: Այս մասին տեղեկացնում է BBC-ն:

Ճապոնական ընկերությունն անցյալ տարի Սվինդոնում արտադրել է 160 000 ավտոմեքենա, որոնց 90 տոկոսն արտահանվել են ԵՄ երկրներ:

Ընկերությունը դեռ պաշտոնական հայտարարություն չի արել, իսկ Մեծ Բրիտանիայի վարչապետի խոսնակն ասել է, որ Թերեզա Մեյը ոչ մի մեկնաբանություն չի անի մինչև լուրը պաշտոնական չհաստատվի:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս