Սաակաշվիլին հայ չէ․ Վրաստանի նախկին նախագահը ԴՆԹ թեստ է հանձնել
Վրաստանի երրորդ նախագահ Միխեիլ Սաակաշվիլինն ֆեյսբուքյնիր էջում հրապարակել է ԱՄՆ-ում հանձնած գենետիկական թեստի արդյունքները՝ նշելով, որ չունի ոչ մի կաթիլ ոչ վրացական արյուն:
«Հետաքրքրասիրությունից դրդված ԱՄՆ-ում անցել եմ շատ հայտնի գենետիկական թեստ: Գրեթե 99%-ով վրացի եմ, 1%-ով՝ հույն: Այս թեստը հստակ որոշում է նախնիներիդ ծագումը՝ առնվազն վերջին հազարամյակում: Տարածաշրջանի այլ ազգերի հետ որևէ կապ չի հայտնաբերվել: Պարզվում է՝ դարեր շարունակ իմ նախնիներն ընդհանրապես չեն խառնել վրացական արյունը որևէ մեկի հետ, և ես առաջինն եմ խախտել այդ ավանդույթը՝ ամուսնանալով եվրոպացի կնոջ հետ»,- գրել է Սաակաշվիլին:
Հիշեցնենք, որ Սահակաշվիլիի ազգության թեման Վրաստանում տարիների շարունակ քննարկումների թեմա է եղել։ Դեռ իր նախագահության ընթացքում «Դուք հա՞յ եք» հարցին նա պատասխանել է․ «Ես միշտ ասել եմ` եթե դուք ատում եք հայերին, ապա ես հայ եմ, եթե ադրբեջանցիներին, ապա ադրբեջանցի, եթե ատում եք հրեաներին, ես ամենամեծ հրեան եմ: Ամեն դեպքում ես կմնամ ամենամեծ վրացի հայրենասերը»: