Փորձում էր վերադառնալ քաղաքականություն. ինչի համար են դատում Հայաստանի նախկին նախագահ Քոչարյանին. РЕН ТВ
«Երևանում հնչեղ դատավարություն է ընթանում: Դատապարտյալի աթոռին է Հայաստանի Հանրապետության նախկին նախագահ Ռոբերտ Քոչարյանը: Տեղի մամուլը գրում է, որ գործը քաղաքական է: Իսկապես, դատախազությունը չի կարողանում կողմնորոշվել, թե ինչ է ուզում ապացուցել. նախկին նախագահին մեղադրում են մեկ կոռուպցիայի մեջ, մեկ լիազորությունների չարաշահման մեջ, մեկ էլ՝ իշխանությունը զավթելու փորձի մեջ». РЕН ТВ-ն անդրադարձել է ՀՀ 2-րդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի վերաբերյալ գործին:
Այս գործի մանրամասներին ծանոթացել է РЕН ТВ-ի լրագրող Վիկտոր Սինեոկը.
«Հայաստանի նախկին նախագահին այժմ մեղադրում են ոչ ավել, ոչ պակաս «Սահմանադրական կարգը բռնի տապալելու» մեջ, ինչն ինքնին աբսուրդային է, քանի որ 2008-ին նրա իշխանությունը միանգամայն օրինական էր, իսկ ահա հանրահավաքների մասնակիցները գրավում էին կառավարական օբյեկտներ, հարձակվում էին ոստիկանության վրա, այրում էին մեքենաներ փողոցներում:
Ըստ պաշտոնական տվյալների՝ այդ ժամանակ զոհվել է 9 մարդ, ևս մի քանի հարյուրը տեղափոխվել են հիվանդանոց: Տուժածների մեջ եղել են, օրինակ՝ տասնյակ ոստիկաններ՝ վնասվածքներով և այրվածքներով: Ռոբերտ Քոչարայանն այն ժամանակ հասավ զինադադարի, ինչից հետո նրա լիազորությունների ժամկետը լրացավ և նա հեռացավ պաշտոնից: 10 տարի ոչ ոք չէր մտածում մեղադրանք առաջադրելու մասին: Նա հետաքրքրեց իրավապահ մարմիններին միայն անցած տարի ամռանը՝ անմիաջպես այն բանից հետո, երբ Հայաստանում իշխանափոխություն եղավ»,- ասվում է ռեպորտաժում:
Մանրամասները՝ տեսանյութում