«Ռիսկեր ենք նկատել մի քանի գերատեսչություններում». Դավիթ Սանասարյան
Պետական վերահսկողական ծառայությունը պարգևավճարների վերաբերյալ ուսումնասիրություն է իրականացրել ՊԵԿ-ում, Ֆինանսների և Տնտեսական զարգացման ու ներդրումների նախարարություններում։
«Ռիսկեր ենք նկատել մի քանի գերատեսչություններում, դրանց վերաբերյալ ուսումնասիրություն ենք իրականացրել, հիմա տվել ենք իրենց՝ կարծիքների համար, որից հետո վարչապետին ենք ներկայացնելու»,- այսօր կառավարության նիստից հետո լրագրողների հետ զրույցում հայտարարեց ծառայության պետ Դավիթ Սանասարյանը՝ նկատելով, որ իրենց շատ աշխատանք անտեսանելի է մնում, որովհետև իրենք կատարում են վարչապետի հանձնարարականները։
Մանրամասները՝ տեսանյութում