Վահե Էնֆիաջյանը հանդիպել է «Աշտարակ Կաթ» ընկերության գործունեությունից բողոքող մի խումբ անձանց. խնդիրը կուսումնասիրվի
ԱԺ փոխնախագահ, «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Վահե Էնֆիաջյանն այսօր ԱԺ բակում հանդիպել է «Աշտարակ Կաթ» ընկերության գործունեությունից բողոքող մի խումբ անձանց: Այս մասին պատգամավորը տեղեկացրել է ֆեյսբուքյան իր էջում:
«Շուրջ երեք տարի առաջ ընկերության հանրային հնչեղություն ստացած հայտնի գործընթացի մասնակիցները ներկայացրին սեփական դիրքորոշումը, վրդովմունքի հիմքերը: Խնդիրն անհրաժեշտ է համակողմանի ուսումնասիրել, քանի որ, ինչպես մասնակիցները ներկայացրին, վերոնշյալ գործընթացի շահառու է շուրջ 2500 մարդ:
Քաղաքացիների հետ հանդիպման ավարտին որոշեցինք ԱԺ նախագահի տեղակալի իմ լիազորությունների սահմաններում գործին օրենքով սահմանված կարգով ընթացք տալ և դա անել սեղմ ժամկետներում»,-գրել է Էնֆիաջյանը: