«Եթե ուզում ես իրապես բովանդակային և արդյունավետ բանակցային գործընթաց, եթե ուզում ենք խաղաղության շուրջ երկխոսություն, պետք է համապատասխան մթնոլորտ»

«Եթե ուզում ես իրապես բովանդակային և արդյունավետ բանակցային գործընթաց, եթե ուզում ենք խաղաղության շուրջ երկխոսություն, պետք է համապատասխան մթնոլորտ: Իսկ այդ մթնոլորտն ապահովվում է ագրեսիվ մթնոլորտի բացակայությամբ»,- այսօր ԱԺ-ում լրագրողներին հայտարարեց արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նապագահ Ռուբեն Ռուբինյանը՝ նշելով, որ հայկական կողմը երբևէ աչքի չի ընկել ագրեսիվ հռետորաբանությամբ:

Նա հույս հայտնեց, որ ադրբեջանական կողմը ևս կդադարի ագրեսիվ հռետորաբանությունը, բայց Ալիևի հայտարարությունները հակառակի մասին են վկայում:

Ռուբինյանի խոսքով՝ արդյունավետ բանակցություններ ունենալու համար պետք է ներգրավված լինի Արցախը:

Տեսանյութեր

Լրահոս