Բաժիններ՝

ԱՄՆ փոխնախագահին ներկայացվել են Լեհաստանում Միացյալ Նահանգների ռազմական ներկայությունն ավելացնելու ծրագրի մանրամասները

Ամերիկայի Միացյալ Նահանգների փոխնախագահ Մայք Փենսիին ներկայացրել են Լեհաստանում ԱՄՆ-ի ռազմական ներկայությունն ավելացնելու ծրագրի մանրամասները: Ինչպես տեղեկացնում է «ՌԻԱ Նովոստի»-ն, ԱՄՆ փոխնախագահը պաշտոնական այցով ժամանել է Լեհաստանի մայրաքաղաք Վարշավա:

Ամերիկյան զինվորական ներկայացուցիչ, գնդապետ Ջոն Դաունին ճեպազրույցի ժամանակ Փենսիին հիշեցրել է, որ Լեհաստանը ԱՄՆ լավագույն դաշնակիցն է արևելյան թևում, որտեղ տեղակայված է 4,5 հազարանոց ամերիկյան զորք:

Ըստ Դաունիի` Փենսիի այցի նպատակներից մեկն է՝ վերահաստատել ԱՄՆ ներկայության կարևորությունը Լեհաստանում:

Գնդապետը նշել է, որ ակտիվ քննարկվում են ԱՄՆ ռազմական ներկայության ընդլայնման հարցերը:

«Ցավոք, այդ քննարկումները դեռևս զգուշությամբ են ընթանում», – ավելացրել է Դաունին:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս