«Մեր կառավարության նախորդ ծրագրի վրա ոչ ոք խաչ չի քաշել». Փաշինյանը՝ ԸՕ փոփոխությունների մասին
«Մեր կառավարության նախորդ ծրագրի վրա ոչ ոք խաչ չի քաշել, ինչ գրված էր, դա շարունակում է մնալ մեր ծրագիրը»,- այսօր ԱԺ նիստում կառավարության ծրագրի քննարկման ժամանակ հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ ի պատասխան «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Վահագն Հովակիմյանի հարցադրմանը, որ արդյո՞ք Ընտրական օրենսգրքի փոփոխությունն ուժի մեջ է, և ուղղակի նախաձեռնողը պետք է լինի խորհրդարանը:
Ըստ վարչապետի՝ ԸՕ գործերով հիմնականում զբաղվել է ԱԺ-ն, և դա տրամաբանական է, որովհետև հիմնական քաղաքական ուժերն ԱԺ-ում են, հիմա էլ պետք է ԱԺ առաջնահերթությունների մեջ լինեն, ոչ թե կառավարության:
«Նույնը վերաբերում է անցումային արդարադատությանը, որ չստացվի, որ կառավարությունը ձգտում է արտակարգ դատարաններ ստեղծել, նման մեկնաբանություն չլինի»,- ասաց Ն.Փաշինյանը: