Գուաիդոյի պատվիրակությունը հնարավոր է համարել Մադուրոյի թեկնածության առաջադրումը հնարավոր ընտրություններին
Վենեսուելայի նախագահ Նիկոլաս Մադուրոն իրավունք ունի իր թեկնածությունն առաջադրելու ապագա հնարավոր ընտրություններում, բայց ոչ որպես երկրի գործող նախագահ: Ինչպես հաղորդում է «Ռիա-նովոստի»-ն, այդ մասին հայտարարել են Վենեսուելայի խորհրդարանի խոսնակ Խուան Գուաիդոյի պատվիրակության ներկայացուցիչները Հռոմում:
«Մադուրոն կարող է ազատորեն առաջադրել իր թեկնածությունը, բայց ոչ որպես գործող նախագահ»,- հայտարարել է Վենեսուելայի խորհրդարանի պատգամավոր Գաբրիել Գալլոն:
Նրա խոսքով՝ Մադուրոյին որպես թեկնածու առաջադրելու որոշումը պետք է կայացնի երկրի Սոցիալիստական կուսակցությունը: «Մենք մեկ դիկտատուրան չենք փոխարինի մյուսով, միայն ժողովրդավարություն»,- նշել է վենեսուելական պատվիրակության անդամը: