Արսեն Թորոսյանը Թուրքիայում կմասնակցի բարձր մակարդակի նախարարական խորհրդակցություններին
ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանի գլխավորած պատվիրակությունը կմեկնի Թուրքիայի Հանրապետություն: Ինչպես փոխանցում է Առողջապահության նախարարը կմասնակցի Առողջապահության համաշխարհային կազմակերպության եվրոպական տարածաշրջանում հանրային առողջապահության համակարգերի պատրաստվածության և արձագանքման մակարդակի բարձրացման համար գործողությունների ծրագրի իրականացմանը նվիրված բարձր մակարդակի տեխնիկական և նախարարական խորհրդակցություններին:
Այցը նախատեսված է փետրվարի 14-15-ը: Միջոցառումը տեղի կունենա Ստամբուլում: