«Դատի ենք տալիս, ասում եք՝ հետապնդում եք, դատի չենք տալիս, ասում եք՝ ճիշտ ա»

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր ԱԺ ամբիոնից խորհրդարանին խնդրեց մշակել մեխանիզմ, որը թույլ կտա պատասխանատվության ենթարկել այն անձանց, որոնք կհայտարարեն կառավարության կոռուպցիոն բնույթի մասին։

Նա օրինակ բերեց, որ երեկ ընդդիմադիր գործիչներից մեկը հայտարարել է, թե՝ «ով մուծվում էր Սերժ Սարգսյանին, հիմա մուծվում է Նիկոլ Փաշինյանին», ու եթե կառավարությունը քրեական գործ հարուցի, դա կդիտվի՝ որպես ռեպրեսիա, մյուս կողմից էլ՝ եթե հետամուտ չլինի նման հայտարարություններին, դա կընդունվի՝ որպես ճշմարտացիություն։

«Դատի ենք տալիս, ասում եք՝ հետապնդում եք, դատի չենք տալիս, ասում եք՝ ճիշտ ա»,- ասաց Փաշինյանը՝ հավելելով, որ դա ազդում է նաև հանրության կողմից կոռուպցիայի ընկալման վրա։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Փետրվար 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հունվար   Մարտ »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728