«Եթե մեր հարևանն իր ժողովրդին նախապատրաստում է պատերազմի, բնականաբար, մեր արձագանքը պետք է լինի համարժեք»

Այսօր ԱԺ նիստում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն անդրադարձավ ԵԱՀԿ ՄԽ համանախագահների վերջին հայտարարության մեջ առկա «նախապատրաստել ժողովուրդներին խաղաղության» ձևակերպմանը։ Նա ուշադրություն հրավիրեց «ժողովուրդներ» բառին։

«Չի ասվում «ժողովրդին», ասվում է «ժողովուրդներին», և հետևաբար, եթե մի երկրում կառավարությունն իր ժողովրդին չի նախապատրաստում խաղաղության, հակամարտության կամ բանակցային կողմ հանդիսացող մյուս երկրում կառավարությունը չի կարող իր ժողովրդին պատրաստել խաղաղության»,- ասաց Փաշինյանը։

Ըստ նրա՝ իրենք նախկինում ասել են, որ իրավիճակին համարժեք են լինելու, սա չի կարող միակողմանի շարժում լինել, և, եթե մեր հարևանն իր ժողովրդին նախապատրաստում է պատերազմի, բնականաբար, մեր արձագանքը պետք է լինի համարժեք. «Եվ մենք հույս ունենք, որ մեր հարևանը կհրաժարվի այդ գործելակերպից»։

Տեսանյութեր

Լրահոս